Ճանաչիր քեզ և Հնդկաստանը

Ճամփորդություն դեպի խորհրդավոր Հնդկաստան, (Վրինդավան, Ջագաննաթ Պուրի, Մայապուր)

Փետրվարի 19 – Մարտի 4, 2026 (14 Օր)

Screen

Նկարագրություն

Պատրաստվեք կյանքի ամենահիշարժան ուղևորություններից մեկին՝ դեպի Հնդկաստան։ Սա կատարյալ հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են մի պահ կտրվել առօրյա եռուզեռից, ծանոթանալ աշխարհի հնագույն մշակույթներից մեկին, ստանալ դրական էմոցիաներ և ձեռք բերել հսկայական հոգևոր փորձառություն:

Վրինդավան

Վրինդավանը Հնդկաստանի ամենասրբազան քաղաքներից մեկն է, որը հատկապես կապված է Տեր Կրիշնայի կյանքի ու լիլաների հետ։ Այն համարվում է վաիշնավիզմի սիրտը։ Համարվում է այն վայրը, որտեղ Կրիշնան անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը: Այստեղ են տեղի ունեցել նրա հայտնի լիլաները՝ գոպիների և հատկապես Ռադհայի հետ: Վրինդավանը համարվում է «կենդանի տաճար»: Քաղաքում խիստ շեշտվում է նվիրվածությունը, խոնարհությունը և աստվածային սերը: Շատ ուխտավորներ ասում են, որ այստեղ մթնոլորտը ինքնին հոգևոր փորձառություն է: Վրինդավանը համարվում է մաքուր սիրո (պրեմա բհակտի) խորհրդանիշ:

Ջագաննաթ Պուրի

Ջագաննաթ Պուրի հնդկական հինավուրց քաղաք է, որը գտնվում է Բենգալյան ծոցի ափին։ Ջագաննաթ տաճարը քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է: Նվիրված է Տեր Ջագաննաթին, որը համարվում է Վիշնուի (կամ Կրիշնայի) ձևերից մեկը: Կառուցվել է մոտ 12-րդ դարում: Տաճարը հինդուական չորս գլխավոր ուխտավայրերից մեկն է (Չար Դհամ): Ջագաննաթ տաճարը հայտնի է իր մահապրասադով: Ամեն օր պատրաստվում է հազարավոր մարդկանց համար՝ ավանդական կավե ամաններում: Համարվում է սրբազան սնունդ:

Մայապուր

Մայապուրը սրբազան քաղաք է Հնդկաստանում, որը համարվում է գաուդիա-վաիշնավիզմի ամենակարևոր կենտրոններից մեկը։ Գտնվում է Գանգես գետի ափին: Մայապուրը համարվում է Չայտանյա Մահապրաբհուի ծննդավայրը (1486 թ.): Չայտանյան Կրիշնայի սիրո և բհակտի (նվիրվածության) ուսմունքի մեծ վերակենդանացնողն էր: Նրա ուսմունքները տարածվել են ամբողջ աշխարհում: Այստեղ կառուցված է հսկայական և ժամանակակից տաճար՝ Վեդայական Պլանետարիումի Տաճարը (Temple of the Vedic Planetarium): Տաճարը համարվում է աշխարհի ամենամեծ հինդուական տաճարներից մեկը: Քաղաքում ամեն օր անցկացվում են հարե կրիշնա կիրտաններ: Երգեցողությունը և պարը Մայապուրի հոգևոր կյանքի հիմնական մասն են:

Գին $800

 Արժեքը ներառում է

  •  Հյուրանոցի կացություն` (Տեղավորում երկտեղանոց համարում)
  •  Բոլոր տրանսֆերները հարմարավետ տրանսպորտով
  •  Ծրագրով նախատեսված տաճարների/ամրոցների մուտքավճարներ
  •  Զբոսավար ամբողջ տուրի ընթացքում
  •  Վիզա

- Արժեքը չի ներառում

  • - ~ $20 Երևան -> Թբիլիսի (տրանսպորտ)
  • - ~ $230 Թբիլիսի -> Նյու Դելի (ավիատոմս՝ ուղիղ չվերթով)
  • - ~ $80 Նյու Դելի -> Բհուբանեշվար (ավիատոմս՝ ուղիղ չվերթով)
  • - ~ $70 Բհուբանեշվար -> Կալկաթա (ավիատոմս՝ ուղիղ չվերթով)
  • - ~ $300 Կալկաթա -> Երևան (ավիատոմս՝ տարանցիկ չվերթով, Աբու Դաբի)
  • - ~ $180 Սնունդ
  • - ~ $20 Ապահովագրոթուն
  • - ~ $900 Ընդհանուր

Կազմակերպիչ

Եղիշ Եղիազարյանը

Ճամփորդությունը կուղեկցի Եղիշ Եղիազարյանը։ Նա ուսումնասիրում է վեդայական գրությունները 2013 թվականից, բազմիցս եղել է Հնդկաստանում։ Վրինդավանում հաճախել է «Բհակտի Շաստրա» դասընթացը և զբաղվում է լուրջ հոգևոր պրակտիկայով։

Ճամփորդություն դեպի խորհրդավոր Հնդկաստան, (Վրինդավան, Դելի, Ագրա)

Մարտի 14 - 22, 2026 (9 Օր)